«Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook-ի Messenger հավելվածում հասանելի է նաև անգլերենով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:
Համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Այն մշակվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն։
Մանրամասները՝ տեսանյութում