211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:47 31-01-2025

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են, և այն բաժանորդները, ովքեր իրենց հեռախոսների մեջ չեն տեսնում փաթեթները, խնդրում ենք թարմացնել հավելվածը։

Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթների գնման դեպքում ուղևորությունն ավելի մատչելի է:

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթներ գնելիս գործում են զեղչեր, իսկ արտոնյալ խմբերի փաթեթների զեղչը հաշվարկվում է արդեն իսկ զեղչված գնից։

Օրինակ, կենսաթոշակառուների դեպքում գործող 30 տոկոս զեղչը կտարածվի ոչ թե 9000 դրամ արժողությամբ փաթեթի, այլ՝ 8800 դրամ արժողությամբ փաթեթի վրա և կկազմի՝ 6160 դրամ։

Նշենք, որ Telcell Wallet հավելվածում 300 դրամ արժողությամբ փաթեթը հնարավոր է ձեռք բերել 280 դրամով, 900-ը՝ 880 դրամով, 5000-ը՝ 4800 դրամով, 9000-ը՝ 8800 դրամով, 24000-ը՝ 23600 դրամով և 90000-ը` 88000 դրամով։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Նմանատիպ նյութեր