2531 դիտում
17:59 15-01-2020
Տոկիո մեկնելու հույսերով
Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը:
Աշխարհի 67 երկիր ներկայացնող շուրջ 1500 մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:
Ճամբարի մասնակիցները վերջին մարզումներն են անցկացնում և վաղը երեկոյան մեր թիմը կվերադառնա հայրենիք:
Տանը ձյուդոիստները կշարունակեն նախապատրաստվել պատասխանտու մրցաշարերին: Հունվարի 25 –ին Թել Ավիվում, ապա ` փետրվարի 8-ին Փարիզում կմեկնարկեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը:
Դրանք հաջորդաբար կանցկացվեն մինչև մայիսի 25 –ը ,երբ մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Տոկիո մեկնողների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում կընդգրկվեն 1-25 –րդ տեղերը զբաղեցնող վարպետները:
Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / միավորների քանակով, իր քաշային կարգում, առայժմ 32 –րդ հորիզոնականում է:
Նկարում ` Ֆ.Կարապետյանը
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
13:25 23-10-2021
Ճանկաթաղի դպրոցում մեծ հույսերով ու լավ տրամադրվածությամբ շարունակվում է ուսումնական գործընթացը
1539 դիտում
15:37 24-06-2015
Վլադիմիր Պուտինը ընդունել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի` Տոկիո այցելելու հրավերը
2685 դիտում
21:47 25-04-2016
Ներկայացվել է Տոկիո-2020-ի լոգոն
Այս բաժնից
4084 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում
3787 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9625 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին