Դանիել Իոաննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակցին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է հունվարի 14-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:
Իոաննիսյանը պահանջում է պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ ներողություն խնդրել:
[url=http://www.armtimes.com/hy/article/178061]«Հայկական ժամանակ»[/url]-ի հետ զրույցում նա ասաց, որ հայցի առարկան դեկտեմբերի 15-ին Յահյանի կողմից կատարված ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ իր մասին վիրավորանք է եղել:
Նա նշեց, որ Յահյանից պահանջում է ներողություն խնդրել եւ 1 մլն դրամ փոխհատուցում վճարել:
Իոաննիսյանը ընդգծեց՝ այսուհետ պատրաստվում է վիրավորանքների համար դատական հայցեր ներկայացնել՝ դրանով նպաստելով նաեւ, որ ատելության խոսքը պակասի սոցցանցերում:
Նշենք, որ այդ գրառման մեջ Յահյանը Իոաննիսյանի լուսանկարին կից գրել էր՝ «տականք, բարոյազուրկ» եւ այլն: