ՄԱԿ-ի 7 անդամ պետություն զրկվել է կառույցում ձայնի իրավունքից
                        Միացյալ Ազգերի Կազմակերպության 7 անդամ պետություններ զրկվել են գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից. պատճառը կազմակերպության բյուջե սահմանված վճարները չմուծելն է եղել։ 
Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշված երկրներն են Լիբիան, Վենեսուելան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Գամբիան, Լեսոտոն, Տոնգոն և Եմենը։ Որոշումն ընդունվել է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի։
2019 թվականին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 146 երկիր է բյուջե վճարում կատարել, 47 երկիր հրաժարվել է մարել կուտակված պարտքը; 
Ներկա պահին ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ի հանդեպ կազմում է 491 մլն դոլար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

