2730 դիտում
21:00 10-01-2020
Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքներն» իրականացնելու մոլուցք է. Գեւորգ Գրիգորյան
Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքներն» իրականացնելու մոլուցք է ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/grigoryangev/posts/10216534888152533]էջում [/url]գրել է Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը գյուղական համայնքներում:
Այս ամբողջ բնակչությանը սպասարկում է Մարալիկի ծննդատունը, որտեղ, օրինակ նախորդ տարի եղել է 106 ծնունդ:
Գյումրի քաղաքի բնակչությունը, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների կազմում է 118.600 մարդ, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ 52.000 մարդ:
Բնական է, որ Մարալիկում, բնակչության քանակից ելնելով ծնունդների թիվը պետք է ավելի քիչ լինի քան Գյումրիում կամ Արթիկում, սակայն 19.100 բնակչի հաշվով 106 ծնունդը շատ լավ ցուցանիշ է և կարծում եմ, որ ձեր սրտի PRADOվինուտի նախարարի անհատական հրամանը, որով նա որոշել է Մարալիկի ծննդատունը փակել, չի բխում բժշկական ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքներից, այլ ուղղակի հանդիսանում է սեփական «երազանքները» հերթական իրականացնելու մոլուցք, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը