211652_close_icon
views-count2642 դիտում article-date 09:37 10-01-2020

ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի վրա․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետևանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5239715.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Պաշտոնական Երևանը բացառել է իր ներքաշումը հակաիրանական կամ հակաամերիկյան որևէ զարգացման մեջ, սակայն, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հետագա լարվածությունը դժվարացնում է Երևանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը՝ սեղմելով Հայաստանը երկու հիմնաքարերի միջև: Հայաստանի վարչապետը իր մտագհոգությունն է հայտնել այդ զարգացումների առիթով: Ամերիկյան փորձագիտական շրջանակները հիմնավոր են համարում Հայաստանի ու Հարավային Կովկասի մյուս երկրների մտահոգությունները այդ կապակցությամբ: «Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը: Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքոմ տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության և այլ հնարավորություններով: Փոլ Սթնոսկին էլ կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին և Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում: «Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- ասում է Սթրոնսկին: Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: «Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական հակամարտության հավանականությոնը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, և կարևոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը,- ընդգծում է Կազլյարիչը: Չնայած վերջին զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության միջև ուղիղ կապի բացակայությանը, վերլուծաբաններն ընդգծում են՝ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում ազդում է ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա: «Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- գտնում է Կազլյարիչը: Անվտանգության խնդիրների հետ մեկտեղ փորձագետներն ընդգծում են, որ ամերիկա-իրանական լարվածության աճը կունենա նաև տնտեսական ծանր հետևանքներ, հատկապես Հայաստանի դեպքում: «Հայաստանի համար, որը սերտ տնտեսկան կապեր ունի Իրանի հետ, վերջինիս տնտեսական կարողության վնասումն ու տնտեսական ակտիվության անկումը, մտահոգության լուրջ առարկա է»,- ընդգծում է Մանկոֆը: Դրա հետ համակարծիք է Փոլ Սթրոնսկին: Հայաստանը կախված է Իրանի հետ տնտեսական կապերից, հատկապես զբոսաշրջության ու էներգետիկ ոլորտներում, նշում է փորձագետը:

Նմանատիպ նյութեր