11170 դիտում
15:48 09-01-2020
Արցախում ոստիկանը գտել և վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը
Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
«Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի և շնորհակալական խոսքերի»,- ասված է արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
16:11 01-09-2014
Թոշակառուն ամերիկուհուն է վերադարձրել լողափին նրա կորցրած ադամանդներով մատանին
Այս բաժնից
451 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
802 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին