Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Ֆելիքս Ցոլակյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։
Ն.Փաշինյանի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»: