211652_close_icon
views-count58747 դիտում article-date 21:06 04-01-2020

Երևանում վթարի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետը. բախվել են Toyota Yaris-ն ու Nissan-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: ժամանել է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Yaris-ը հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորներից մեկը ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Սեփյանն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր