52356 դիտում
17:07 31-12-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 29–ամյա վարորդի ВАЗ 21154-ը և 32-ամյա վարորդի Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի ավտոկայարանի դիմաց բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Զորիկ Ս.-ի վարած ВАЗ 21154 մակնիշի 36 PD 467 hամարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սուրեն Կ.-ի վարած Nissan մակնիշի 36 NT 142 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները , ոստիկաններն ու քաղաքացիները Nissan-ի միջից դուրս են բերել վարորդին, որից հետո օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու դարձի բերել ավտոմեքենան: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հարզդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+