4356 դիտում
23:32 30-12-2019
Համբիկ Սասունյանը դեռ ազատ չի արձակվել. Շահե Աճեմյան
Համբիկ Սասունյանը դեռ ազատ չի արձակվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է 38 տարի ազատության մեջ իր ընկերոջը սպասող Շահե Աճեմյանը։ «37 տարի 11 ամիս բանտարկությունից հետո դատարանը ազատ արձակելու վճիռ կայացրեց։ Սակայն Կալիֆոռնիայի օրենքով նահանգապետը ներում պետք է շնորհի 90 օրվա ընթացքում։ Այժմ թուրքական իշխանություները կատաղի պայքար են մղում ազատությանը խոչընդոտելու համար, Հայ Դատի հանձնախումբն էլ Վաշինգտոնում պայքարում է, որպեսզի Սպիտակ տունը չխոչընդոտի Սասունյանի ազատության գործին։ Իսկ ես իմ ընկերոջը 38 տարի է սպասում եմ», գրում է Աճեմյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Կալիֆոռնիայի դատարանը բավարարել է 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը: Պաշտպանական կողմը նախկինում մի քանի անգամ դիմել էր նրա ազատ արձակման մասին խնդրանքով, սակայն դիմումները դատարանը մերժել էր: Դատախազների մեղադրական եզրակացության համաձայն՝ թուրք հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության դրդապատճառը եղել է թուրքական ռեժիմից Հայոց ցեղասպանության համար վրեժ լուծելու ցանկությունը:
Նմանատիպ նյութեր
28142 դիտում
10:56 24-03-2019
Ծնունդդ շնորհավո՛ր, Գաղափարի Զինվոր ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ՝ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ. Շահե Աճեմյան
Այս բաժնից
955 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
865 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել