211652_close_icon
views-count59914 դիտում article-date 14:48 24-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների միջև. տուժածը ռուսական «TV 3» հեռուստաընկերության աշխատակից է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նույն վայրից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել նշված հյուրանոցային համալիրում ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 39-ամյա Ստանիսլավ Ռ.-ին: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր Ֆ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ տուժած Ալեքսանդր Ֆ.-ն «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիային հայտնել է, որ ինքն աշխատում է ռուսական «TV 3» հեռուստաընկերությունում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր