3713 դիտում
14:06 24-12-2019
Երևանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:
Առաջին համերգի ընթացքում Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 1798 թ. գրված «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար» ստեղծագործությունը:
Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Ռիմա Միրզոյան (ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Սիփան Թորոսյան (թավջութակ): Համերգի հատուկ հյուրերն են Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և ԵՊԿ ուսանողուհի Մարիա Մաճկալյանը (ջութակ):
Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից:
Առաջին համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգաշարը կշարունակվի նաև 2020 թվականին:
Նմանատիպ նյութեր
4219 դիտում
22:46 26-03-2016
Այսօր Լյուդվիգ վան Բեթհովենի մահվան օրն է․ «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2041 դիտում
22:03 20-01-2014
Ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է. Վանաձորցի երգչուհին օգնություն է խնդրում. asparez.am
Այս բաժնից
865 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
775 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը