Վաղը գիշեր ամբողջ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։