Վաղը լուսադեմից սկսած՝ երկինքը լիարժեք կպարզի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն. ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Վաղը լուսադեմից սկսած՝ երկինքը լիարժեք կպարզի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած՝ երկինքը լիարժեք կպարզի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։
Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում, այդ թվում և երևանում, ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»,-գրել է Գագիկ Սուրենյանը։