1340 դիտում
18:20 23-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների [url=https://ombuds.am/images/files/ae7a4051057f9cfca8cd65d5e9e81a15.pdf]ժողովածուն[/url]:
Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
Ժողովածուում տեղ գտած դիրքորոշումները վերաբերում են գրավի՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոցի կարգավորումներին, դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիությանը և որոշումների բողոքարկման ընթացակարգերին, աշխատանքի էական պայմանների փոփոխմանը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք և այլն։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիր», որը ներառել է 2017 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր, ինչպես նաև 2018 թվականի հատուկ դիրքորոշումների մի մասը:
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
21:15 20-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
1587 դիտում
20:28 23-02-2022
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
Այս բաժնից
652 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
559 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1426 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում