211652_close_icon
views-count31144 դիտում article-date 13:59 21-12-2019

Կրակոց Երևանում. Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 29–ամյա «հերոսին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու տարածքային վետերանների հետ, կրակոցներ արձակելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 29-ամյա Վարդգես Գասպարյանն է, ով նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Էրեբունու փողոցում վիճաբանության մեջ է մտել Նոր Արեշի բնակիչ, 52-ամյա Արմեն Գյուլասարյանի հետ, որի ժամանակ Վարդաշեն թաղամասի ճանապարհին իր վարած Toyota մակնիշի 01 QM 002 համարանիշի ավտոմեքենայի միջից կրակոց է արձակել, ապա հեռացել դեպքի վայրից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ, Գասպարյանը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է և ոստիկաններին ներկայացել է ինքնակամ: Փաստի առթիվ ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Գասպարյանը բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր