211652_close_icon
views-count1299 դիտում article-date 21:55 19-12-2019

Արման Թաթոյանը Մոսկվայում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում․ միջազգային համաժողով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կազմակերպած երրորդ միջազգային համաժողովին ներկա են գտնվել ավելի քան 21 երկրներից օմբուդսմաններ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի առանձնահատկությունները։ «Կարևոր է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ անհատական վերաբերմունքը և նրանց վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի ներդրումը։ Կալանավորված անձինք ու դատապարտյալները պետք է մասնակցություն ունենան իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում»,- նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, միգրանտների իրավունքներին, էկելոգիական անվտանգությանը և թվային միջավայրում մարդկանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր