8809 դիտում
14:59 19-12-2019
Նիկոլը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին պահում է բանտում. Շանթ Հարությունյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/19/shant/3168554?fbclid=IwAR1Xie4D2ZZLWIsOOMrENHjJQKHT3J98C25W3p6lRxvpGousjkNDT5BqqfI]Tert.am[/url]-ը գրում է. Կարծում եմ ՝ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին պահում է բանտում, խափանման միջոցը պետք է փոխի և դատաքննությունն ընթանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին հարցնում են՝ ինչի՞ Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, բա չասե՞մ՝ ա՛յ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Էդ էլ քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյային էլ ես եմ ազատում: Ինչի՞ Նազարբաևը և Լուկաշենկոն կարան մեր երկրում մարդ ազատեն, քո երկրում միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում, բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը թե նշում են, որ Քոչարյանը պետականության համար վտանգ է ներկայացնում, Շանթ Հարությունյանն ասաց, որ ժամանակին նույն պատճառաբանությամբ էլ Չարենցին էին հալածում: ««Կռուտիտ» պիտի գտնեն, չէ՞»,- ասաց նա:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ազատազրկված չէր լինի, եթե ՌԴ –ն չցանկանար: Ըստ նրա՝ այժմ մեր երկրում ներքին քաոս է հրահրվում, պատերազմի վերսկսման շոշափելի վտանգ գա, Արցախյան գործընթացում մեզ փորձել են ստիպել գնալ զիջումների: Ըստ նրա՝ ՀՀ բոլոր ղեկավարնները Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած միչև Նիկոլ Փաշինյան:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/19/shant/3168554?fbclid=IwAR1Xie4D2ZZLWIsOOMrENHjJQKHT3J98C25W3p6lRxvpGousjkNDT5BqqfI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6607 դիտում
18:43 14-08-2018
Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ. Շահեն Հարությունյան․ Hayeli.am
Այս բաժնից
1372 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար