211652_close_icon
views-count39838 դիտում article-date 12:02 18-12-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 26–ամյա վարորդը Volkswagen Touareg-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. 4 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի 34 CD 027 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 20-ամյա Արամ Չ.-ն, 23-ամյա Հովհաննես Է.-ն, 21-ամյա Արթուր Ա.-ն և վարորդ Սարգիս Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Մարատ Ենոքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արթուր Ա.-ն ժամկետային զինծառայող է: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովակիմյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր