Մեկ անձը 5 անգամ թաղման նպաստ է ստացել․ բացահայտում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: Օրինակ՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ 5 դեպքերում, չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ:
Հավելենք, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն՝ այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]