211652_close_icon
views-count1780 դիտում article-date 16:03 15-12-2019

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։ Հետագա արդյունավետ փոխգործակցության համար զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց հնարավորությունների բացահայտումը։ Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Նմանատիպ նյութեր