211652_close_icon
views-count889 դիտում article-date 14:37 14-10-2019

Բաց նամակ «Մանթաշով» գործարարների միության և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի կողմից

[b]Բաց նամակ[/b] ՀՀ Տնտեսական զարգացման պատասխանատու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին Հարգելի գործընկերներ, Ձեր կողմից ներկայացված ծրագրերում, ելույթներում, մշակվող փաստաթղթերում և այլ տարաբնույթ հարթակներում մշտապես նշվում է ներդրումների և բիզնեսի շահերի պաշտպանության կարևորության մասին: «Մանթաշով» գործարարների միությունը և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան, որպես բիզնեսի շահերը ներկայացնող կառույցներ, միտված են իրենց ներդրումն ունենալ կոռուպցիայից զուրկ, ազատ մրցակցային պայմաններում գործող բիզնես միջավայրի կայացման գործում: Վերոնշյալ նպատակների իրագործման նպատակով, սույն նամակով առաջարկում ենք ՀՀ-ում ներդնել բիզնեսի շահերի պաշտպանություն իրականացնող բիզնես օմբուդսմենի ինստիտուտը: Բիզնես Օմբուդսմենի ինստիտուտը՝ 1. Բիզնեսի համար առաջացած խնդիրներին արագ արձագանքելու և օպերատիվ լուծումներ տալու հնարավորություն է՝ մեկ պատուհանի սկզբունքով: 2. Կարևոր ինստիտուտ է դիմում-բողոքների հիման վրա խնդիրների վերլուծություն իրականացնելու, օրենսդիր և գործադիր մարմինների հետ հետադարձ կապ ապահովելու և խնդիրների ու խոչընդոտների պատճառների վերացման առաջարկներ ներկայացնելու գործառույթ իրականացնելու տեսանկյունից; 3. Որպես այլընտրանքային անկախ կարծիք, օրենսդիր և գործադիր մարմիններում կարող է պարբերաբար ներկայացնել զեկույց բիզնեսի խնդիրների մասին և առաջարկել համապատասխան լուծումներ, այդպիսով հնարավորինս սերտ համագործակցություն ապահովելով պետության և մասնավոր հատվածի միջև: Ինչպես վերը թվարկված մի քանի հիմնավորումները, այնպես էլ` համաշխարհային փորձը, գալիս են փաստելու, որ, որպես զարգացող տնտեսություն, ՀՀ-ում նման ինստիտուտի ներդրումը անհրաժեշտություն է: Բիզնես օմբուդսմենի ինստիտուտը նաև կօգնի բիզնեսներին հեշտ կողմնորոշվել ու մեկ պատուհանի սկզբունքով հասանելի դարձնել խնդիրների լուծման ճանապարհները: Առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամանակահատվածում նախաձեռել «բիզնես օմբուդսմենի» (կամ համանունը, որը չի հակասի ՀՀ օրենսդրությանը) ինստիտուտի ձևավորման օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացը: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը աջակցել տվյալ նախագծի մշակման և իրականացման գործընթացին։ [b]1. ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ՝ Ռուբեն Օսիպյան 2. «Մանթաշով» գործարարների միության անդամ կազմակերպություններ.  «Eurofurnitura» կահույքի արտադրություն /«ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» ՍՊԸ/,  «Ալտեք» եվրոպական դռների և պատուհանների արտադրություն /«ԱԼՏԵՔ» ՍՊԸ/,  Monte Cristo Restaurant /«ԱԿՈՒՄԲ ՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ/,  Lady Zone մարզասրահների ցանց /«ՖՈՐՏՈՒՆԵ» ՍՊԸ/,  «ՌԵՍՏԱՐՏԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերություն /«ՌԵՍՏԱՐՏ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ՍՊԸ/  «Art Lunch» կաֆետերիաների ցանց / «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍՊԸ/,  «Makichyan Consulting» բիզնես ավտոմատացման համակարգեր /«ՄԱԿԻՉՅԱՆ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ/,  «Q-Group» IT ծառայություններ /«ՍԻՍ ՄԵՆ» ՍՊԸ/,  «Elite Plaza» Բիզնես կենտրոն /«ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» ՓԲԸ/,  «Flexible Applications (FlexAp)» / «ՖԼԵՔՍԻԲԼ ԱՓԼԻՔԵՅՇՆ» ՓԲԸ/,  «Scan City» բիզնեսի ավտոմատացման համակարգեր /«ՍԿԱՆ ՍԻԹԻ» ՍՊԸ/,  «Չոր Մարքեթինգ», «ԴիջիԼաբ» մարքեթինգային ծառայություններ / «ԼԻԼԻԹ ԹԱԴևՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» Ա/Ձ/,  «Գենացվալե պանդոկ» ռեստորանների ցանց / «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ /,  «One Way Tour» տուրիստական ընկերություն / «ՄԱԹևՈՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ/,  «Արարատ Տրանս» տրանսպորտային ընկերություն / «ԱՐԱՐԱՏ ՏՐԱՆՍ» ՍՊԸ /,  «ԱԳԱԹ» Առևտրի Կենտրոն / «ԱԳԱԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ /,  «Տրոպիկա» ներմուծող ընկերություն /«ՏՐՈՊԻԿԱ» ՍՊԸ/,  «Բայազետ» մսամթերքի արտադրություն / «ԲԱՅԱԶԵՏ 1» ՍՊԸ/,  «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ /«ԷԿՈՎԻԼ» ՍՊԸ /,  «Mavi Armenia» Բրենդի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում /«ՅԱՆՈՉԿԱ» ՍՊԸ/։[/b]

Նմանատիպ նյութեր