211652_close_icon
views-count38786 դիտում article-date 17:49 14-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում: Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այս պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից: Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր