1829 դիտում
16:10 14-12-2019
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախագահ է ընտրել
Այսօր՝ դեկտեմբեր 14-ին, տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:
Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:
Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:
Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է:
Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որից հետո հանձնաժողովը երկու անգամ հրավիրել էր նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, սակայն նիստերը չէին կայացել քվորում չլինելու պատճառով:
[b]Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
23:08 16-01-2019
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
2516 դիտում
16:55 16-11-2019
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2188 դիտում
21:42 16-11-2018
Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը