2516 դիտում
16:55 16-11-2019
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց.
1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում:
2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարության քննարկում:
3) ՀԽ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և ՀԽ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված հարցերի քննարկում:
Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով ՀԽ կանոնադրությամբ սահմանված պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեության ոլորտները, նպատակահարմար են համարել առանձնացնել ներքոնշյալ ենթահանձնաժողովների գործունեության տիրույթները և նշանակել են այդ ենթահանձնաժողովների կազմավորման պատասխանատուներին:
Դրանք են.
· Իրավական մշակույթի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Խաչատուր Մարոզյան)
· Իրավական իրազեկության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Արզուման Հարությունյան)
· Անցումային արդարադատության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Դավիթ Ալեքսանյան)
· Ընտրական ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Գերասիմ Բարսեղյան)
․ Կոռուպցիայի դեմ պայքարի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Տիգրան Մաթևոսյան)։
Օրակարգային համարվող երկրորդ հարցով քննարկվել է սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հրաժարական տալու հայտարարությունը:
Չնայած հանձնաժողովի անդամների կողմից պրն․ Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, Զադոյանը, hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում է ներկայացրել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին,
Օրակարգային համարվող երրորդ հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել է Հանրային խորհրդի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` Հանրային խորհրդի վերարժևորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:
[b]Հանրային խորհրդի
պետաիրավական հարցերի հանձնաժողով[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
23:08 16-01-2019
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
1826 դիտում
16:10 14-12-2019
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախագահ է ընտրել
2332 դիտում
20:58 19-09-2018
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է օրինագծեր
Այս բաժնից
727 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
610 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
415 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը