1731 դիտում
17:20 08-11-2019
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը:
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը:
«Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը և փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
Պետք է նշեմ, որ Կրասնոյարսկ քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում միջազգային համագործակցության և քննության ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ոչ միայն ցույց տվեց մեր գերատեսչությունների աշխատակիցների համատեղ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու շահագրգռվածությունը, այլև սկիզբ հանդիսացավ փոխգործակցության նոր փուլի համար:
Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման աշխատանքներն ակտիվորեն շարունակվել են նաև մեր մասնագետների աշխատանքային կապերի շնորհիվ: Ինչպես այժմ տեսնում ենք, այդ շփումներն արդեն թույլ են տվել զգալիորեն պարզեցնել համաձայնեցման ընթացակարգը և բարձրացնել միջազգային հանձնարարությունների շրջանակներում դատավարական գործողությունների կատարման որակը, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Կրասնոյարսկ և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում կայացած միջոցառումների շրջանակում կնքված համաձայնագրերի, այդ թվում՝ Երևան քաղաքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում ընդգծեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ևս կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցութունը և պատրաստակամություն հայտնել խորացնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը:
Հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
20:49 12-12-2019
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
946 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին