1242 դիտում
19:05 12-12-2019
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:
Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:
ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում ներկայումս քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրի լուծմանը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն կունենան:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
21:12 05-12-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին
4269 դիտում
22:15 17-10-2018
Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին
Այս բաժնից
550 դիտում
20:57 06-05-2024
Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները
589 դիտում
20:29 06-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
592 դիտում
20:03 06-05-2024
Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից