1231 դիտում
21:12 05-12-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Շեյն Ռոզենթալը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը: Ներկայումս, մասնավորապես, ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանի տարածքում իրականացվում է բազմատրանշ ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի արևմտյան հատվածն ապահովել շրջանցիկ ճանապարհով:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային բեռնաթափման խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ բացի այլընտրանքային ճանապարհների կառուցումից, անհրաժեշտ է նաև արմատապես բարեփոխել հանրային տրանսպորտի համակարգը, ինչպես նաև մշակել կայանատեղիների կարգավորման նոր մոտեցումներ:
Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները քաղաքային գործող իշխանության ամենաառաջնային գերակայություններից են, որի լուծման համար պետք է ներգրավել ինչպես մասնավոր, համայնքային ու պետական միջոցներ, այնպես էլ համագործակցել միջազգային կառույցների հետ:
ԱԶԲ գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել գործնականում քննարկելու Երևանի տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքում քաղաքին տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:
Նմանատիպ նյութեր
4752 դիտում
22:15 17-10-2018
Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը