211652_close_icon

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

views-count1860 դիտում article-date 13:36 12-12-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ մեր հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց։

Նմանատիպ նյութեր