2878 դիտում
18:41 11-12-2019
Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:
Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաև իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասին, անմիջապես դիմեցին. արդյունքը սպասեցնել չտվեց: Մեժլում Թաթոյանը նշում է. «ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի աջակցությամբ մենք կարողացանաք կառուցել և վերանորոգել մեր ջրաղացը: Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեցին և օգնեցին»:
Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3191 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12902 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»