1827 դիտում
18:38 09-12-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը դեկտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Ինչպես հայտնեցին Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունից, ըստ օրակարգի՝ ներկայացվել են նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ. 786 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 198 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 187477 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 160839 կատարողական վարույթ:
Զեկուցվել է, որ նոյեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 1509 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7677 քաղաքացի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և տարեվերջյան հնարավոր հերթերը բացառելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1920 դիտում
15:17 04-03-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1462 դիտում
21:43 05-12-2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Այս բաժնից
679 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
574 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
493 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին