Անօդաչուի միջոցով հարձակում է իրականացվել Իրաքի շիաների առաջնորդի տան վրա
Նախօրեին անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Իրաքի հարավային՝ Ան-Նաջաֆ քաղաքում գտնվող Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադ աս-Սադրի տանը։
Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով առաջնորդին մոտ աղբյուրներին։
Ինչպես Twitter-ի իր էջում հայտնել է Մուհամմեդ ալ-Իրաքին, անօդաչուն հարվածներ է հասցրել վաղ առավոտյան աս-Սադրի տան վրա։ Տունը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 160 կմ հեռավորության վրա։
Միջադեպի մանրամասները հայտնի չեն, սակայն հայտնի է դարձել, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մուքթադ աս-Սադրը հրամայեց իր կողմնակիցներին աջակցել վերջերս Բաղդադում ցուցարարների ճամբարի վրա հարձակումից հետո բողոքի ցույց անողներին։
Շիաների առաջնորդի նստավայրը լրջորեն վնասվել է, անձամբ աս-Սադրը չի տուժել։