211652_close_icon
views-count2156 դիտում article-date 09:32 04-12-2019

Հաջողություն եմ մաղթում Ձեզ, պարոն նախարար. հիշե´ք, որ վաղվա սպասված հանդիպումը որոշիչ է

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Այսօր Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այսօր կայանալիք հանդիպմանը Մնացականյանը պետք է սթափ և սառը դատողություններով մոտենա հարցին այնպես,որ դա լինի ի շահ հայկաման կողմի: Նախ պետք է մոռանալ «հեղափոխական» ոգևորվածությունը հիշելով, որ Արցախի հարցը մի ամբողջ ազգի համար ամենակարևորն է և պահպանել վարչապետի ասված հայտարարությունը այն մասին,որ Արցախը Հայաստանն է և վերջ և մինչև բանակցության վերջ տերը լինել այդ արտահայտությանը: Հուսանք այսօրվա հանդիպումը չի´ լինի ուղղակի հանդիպում,և դուք կանեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրկին պահպանեք և ի կատար ածեք վարչապետի ասված ևս մեկ հայտարարություն` Արցախը վերադարձնեք բանակցային սեղանի շուրջը: Ձեր այսօրվա վարած բանակցությամբ դուք պետք է այնպես անեք,որ վարչապետի կողմից հնչեցրած այն խոսքը, թե իբր`«նա չի կարող լուծել Արցախի հիմնախնդիրը,քանի որ նա չունի Արցախի ժողովրդի մանդատը»արժեզրկվի: Չնայած, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հանդես եկավ հետևյալ խոսքով`որ կբացենք առարկայական բանակցությունների նոր փուլ,թե դա ի՞նչ նոր փուլի մասին է Ձեր լռության պատճառով չիմացանք, դրան հաջորդել է Ալիևի դժգոհությունը հայկական կողմի բանակցությունների դանդաղ ընթացքի և Արցախը Հայաստանն է արտահայտության մասին սակայն համապատասխան պատասխան չի´տրվել հայկական կողմից հուսանք, որ վաղը ևս կլինենք ականատեսը դրա: Ինչը վերաբերվում է Արցախին, այստեղ դեր չի կարող խաղալ ներքին քաղաքական հակադրությունները, Հաջողություն եմ մաղթում Ձեզ պարոն նախարար հիշե´ք,որ վաղվա սպասված հանդիպումը որոշիչ է թե´Հայաստանի, թե´ Արցախի ճակատագրի համար: Ձեր բանակցության ձևից է կախված նաև վերադարձը բանակցային սեղանին` Վիեննայի,Ժնևի և Սանկ-պետերբուրգի պայմանագրերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր