Հոգու թռիչքը սահմաններ չունի. կայացել է Խարբերդի մասնագիտացված մանկատան «ՃԱԽՐՈՒԿ» էթնո երաժշտախմբի առաջին ելույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, կայացավ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ ներառական փառատոնի շրջանակներում Խարբերդի մասնագիտացված մանկատան «ՃԱԽՐՈՒԿ» էթնո երաժշտախմբի առաջին ելույթը։
Երեխաների հետ աշխատանքը տարվել էր 2.5 ամիս։ Խմբի ստեղծման նախաձեռնող և ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Երեխաների պրոֆեսիոնալ և հուզիչ կատարման վկայությունը ամբողջ դահլիճի հոտնկայս ծափահարություններն էին։
Ճախրուկներն այսպես են մտածում՝ ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, իսկ հոգու թռիչքը չունի՛ սահմաններ։