211652_close_icon
views-count15851 դիտում article-date 22:44 03-12-2019

Գողություն՝ Շիրակի մարզում. ըստ քաղաքացու ահազանգի՝ «Սուրբ Մինաս» մատուռից գողացել են բրոնզաձույլ խաչը

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս են մտել և գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ գողացել են բրոնզաձույլ խաչ։ Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր