211652_close_icon
views-count31404 դիտում article-date 18:42 29-11-2019

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 61-ամյա տղամարդը Ձորաղբյուրում՝ ամառանոցի տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 15/1 տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նշված տան տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և մահացել է 61-ամյա Ս. Առաքելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հաշվառված էր Երևանում։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր