211652_close_icon
views-count3056 դիտում article-date 11:32 29-11-2019

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի Մոսկվայում

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը, որը մեծ ավանդ Է ներդրել կարեւոր տեղեկատվության ձեռք բերման գործում, որն անհրաժեշտ Էր ազգային շահերի եւ երկրի անվտանգության ապահովման համար, նոյեմբերի 29-ին տեղի կունենա Մոսկվայում Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի իր ամուսնու ու զինակցի՝ Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի կողքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Գոհար Վարդանյանը մահացել Է նոյեմբերի 25-ին կյանքի 94-րդ տարում: Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Գոհար Լեւոնի Վարդանյանը պատկանում Էր փայլուն պրոֆեսիոնալների համաստեղությանը, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին ծառայելուն: Ամուսնու՝ Գեւորգ Անդրեյի Վարդանյանի հետ միասին նրանք հիրավի բացառիկ ավանդ ներդրեցին մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում, վառ, հերոսական Էջեր գրեցին հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,- ասված Է պետության ղեկավարի հեռագրում, որը նա ուղարկել Է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությանը (ԱՀԾ): ԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը Գոհար Վարդանյանին համարել Է հայրենական հետախուզության լավագույն աշխատակցուհիներից մեկը, կին, որը լեգենդ դարձավ դեռ կենդանության օրոք: Նարիշկինի խոսքով՝ Գոհար Վարդանյանը գործընկերների ու համախոհների հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես «սիրտաբաց, կենսուրախ, շռայլ հոգու տեր, անկեղծ ու խորապես օրինավոր մարդ»: «Մենք չենք մոռանա այն, ինչ անլեգալ հետախուզության մեջ հասցրեց անել արտաքուստ փխրուն, բայց հոգով ուժեղ, արիակամ ու անձնուրաց այս կինը»,- նշել Է ԱՀԾ-ի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր