211652_close_icon
views-count67163 դիտում article-date 15:42 25-11-2019

Հերթական գայլերի հարձակումը հանրապետությունում. Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսի. գյուղացիները կարողացել են մեկին վնասազերծել, 2-ը փախել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14: 00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչները նկատել են գյուղում 3 գայլերի, որոնք հոշոտել են 1 գառ, իսկ մեկին էլ հայտնաբերել են վիրավոր: Գյուղացիներից մեկը կարողացել է գայլերից մեկին վնասազերծել, իսկ 2–ը դիմել են փախուստի: Գյուղացիները մտավախություն ունեն, որ գայլը կամ գայլերը հաստատ նորից անկոչ հյուրի նման կայցելեն գյուղ, քանի որ գայլի հոգեբանությունն է՝ եթե տեղն անում է, անընդհատ գալիս իր սև գործն անում է: Գյուղացիները վնասազերծված գայլին դաշտից տեղափոխել են գյուղ ու հիմա դարանակալել են, որ եթե նորից գայլերն այցելեն, կարողանան դեմն առնել: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր