211652_close_icon
views-count83488 դիտում article-date 19:45 24-11-2019

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդի ինքազգացողությունը մեքենան վարելիս վատացել է. նա բախվել է երկաթե արգելապատնեշին, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության մեքենայի մեջ մահացել է: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը, տեսուչ Ռոբերտ Ղազազյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի վայրում հավաքված նրա ընկերներն ասում էին, որ նա աշխատանքից վերադառնում էր տուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր