46293 դիտում
14:43 20-11-2019
Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրենի յուրացումներից. պարզվում է՝ տիկին տնօրենը ախորժակի խնդիր չի ունեցել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ նոյեմբերի 19–ին տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն, 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի վերաբերյալ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին, նոր մանրամասներ են ի հայտ եկել տիկին տնօրենի կողմից նոր յուրացումներ կատարելու փաստով:
Պարզվել է, որ նա 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին նույն դպրոցում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Ռուզաննա Պապեյանին հրամանագրել է որպես պահակ մինչև այս տարվա ապրիլի 1-ը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռ. Պապեյանը փաստացի աշխատանքի չի հաճախել, աշխատանքային իր պարտականությունները չի կատարել, իսկ նրա անվամբ դուրս գրված շուրջ 2 մլն 700 հազար դրամ աշխատավարձը տնօրեն Ն. Հովհաննիսյանը յուրացրել է:
Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ 2017 թ.-ի նոյեմբերին տնօրենը նույն դպրոցում 24-ամյա Վարդան Ասոյանին հրամանագրել է որպես կաթսայատան օպերատոր, սակայն Վ. Ասոյանը 2017 թ.-ի նոյեմբեր ամսից մինչև այս տարվա մայիսի 1-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, իր պարտականությունները չի կատարել, սակայն տնօրեն Ն. Հովհաննիսյանը նրա անվամբ դուրս է գրել շուրջ 360 հազար աշխտավարձ և այն յուրացրել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ Վ. Ասոյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140914/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ։
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժին էին հրավիրել 46-ամյա Արփենիկ Զաքարյանին, ով հայտնել էր, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին Ն. Հովհանիսյանը դպրոցում իրեն հրամանագրել է որպես դաստիարակ, սակայն ինքը 2017 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը ոչ մի անգամ աշխատանքի չի հաճախել, իսկ դրա փոխարեն տնօրենը յուրացրել է դրա դիմաց իր անվամբ դուրս գրված 600 հազար դրամ աշխատավարձը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները նույն օրը ոստիկանություն էին հրավիրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սեյրան Սարկիսյանին, ով նույնպես ոստիկանությունում խոստովանել է, որ տնօրեն Ն. Հովհաննիսյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ից իրեն հրամանագրել է որպես կաթսայատան օպերատոր, սակայն ինքը նույնպես աշխատանքի չի հաճախել, իսկ իր անվամբ դուրս գրված շուրջ 720 հազար դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։
[b]Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Ն. Հովհաննիսյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0677789001574177596931699.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: