Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի 50–ամյա տնօրենը կասկածվում է յուրացում կամ վատնում կատարելու մեջ. նրա ախորժակն էլ է ուտելուց բացվել
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում  յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի  Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն, նույն  գյուղի  8-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի վերաբերյալ: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ն. Հովհաննիսյանը նշված դպրոցի տարբեր տարիների հաստիքացուցակներում ընդգրկել է իրեն ծանոթ և մտերիմ անձանց, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, այդ թվում՝ լինելով արտերկրում, իսկ նրանց անվամբ տնօրենը խոշոր չափի գումարներ է դուրս գյրել աշխտավարձի անվան տակ և յուրացրել:
 
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները հայտնաբերել են այդ քաղաքացիներից  մեկին, ով Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ս. Ղ.-ն է:
 Վերջինս կասկածվում է,  որ դպրոցի տնօրեն Ն. Հովհաննիսյանը իրեն հրամանագրել է  որպես պահակ, սակայն ինքը ոչ մի անգամ աշխատանքի չի հաճախել և ստացել է մոտ 300 հազար դրամ աշխատավարձ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

