3614 դիտում
21:14 19-11-2019
Նժդեհն ու Բաղրամյանը միասին կռվել են թուրքերի դեմ. Փաշինյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի: «[url=https://armenpress.am/arm/news/995791.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս նոյեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի ու ռուսների մի մասի միջև հակասական կարծիքներին վերջ տալու համար համատեղ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել պատմությունը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ առնչվել այդ հարցի հետ, գործ չեմ ունեցել այդ հարցի հետ, և երբեք մեր հարաբերություններում, բանակցություններում ու զրույցներում չեմ լսել այդ մասին մեր ռուս գործընկերների կողմից: Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում: Ռուս մեր գործընկերների հետ շփման ընթացքում որևէ մեկի կողմից, երբեք Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել: Դուք ասում եք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք. տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրեինք մեր սեփական պատմությունը»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին պատմել է, թե երբ է հայոց պատմության մեջ հայտնի դարձել Նժդեհի անունը:
«Աշխաբադում ես շատ խոսեցի այդ մասին: Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից սկսած, երբ այդ հերոսամարտի արդյունքում 1918թ. հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հերոսամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը, նրանք միասին մարտնչել են իրենց հայրենիքի համար: Գարեգին Նժդեհն ու Հովհաննես Բաղրամյանը, որպես մեր պատմության մեծ դերակատարներ, ունեն նույն սկզբնաղբյուրը: Նրանք մարտնչել են Հայաստանի, հայերի համար: Նրանք արել են ամենը, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Փաշինյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
5180 դիտում
18:25 09-12-2020
Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել կապիտուլյացիայի փաստաթղթին վերաբերող հարցին
1657 դիտում
18:40 12-02-2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում մենք կամ միասին հաղթում ենք կամ միասին պարտվում
Այս բաժնից
589 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1141 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
568 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին