Պորտուգալացի մասնագետները ժամանել են Հայաստան՝ փնտրելու երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Հայաստան են ժամանել Bsports ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրու Լեյտիսը և մարզիչ Մանուել Կրուսը:
Պորտուգալացի մասնագետները Հայաստանում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների գտնելու և նրանց Bsports ակադեմիայում ընդգրկելու առաքելություն են իրականացնելու:
Պեդրու Լեյտիսը և Մանուել Կրուսը՝ Bsports-ի Հայաստանյան ակադեմիայի ղեկավար Լևոն Ղասաբօղլյանի հետ միասին ներկայացրել են իրենց նպատակները, ինչպես նաև հանդիպում ունեցել այն երեխաների ծնողների հետ, որոնք ցանկություն են ունեցել մասնակցել ակադեմիայի ծրագրին: