11568 դիտում
19:42 14-11-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Լոռու մարզում հանդիսավոր բացեց երրորդ մասնաճյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը. այս անգամ տոնական տրամադրություն էր քաղաք Վանաձոր, Լուսավորչի 38/1 հասցեում, որտեղ տեղակայված է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ նորաբաց ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղը:
ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Լոռու մարզում:
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղի կառավարիչ Արմեն Թումանյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Բանկի աշխատակիցների և հյուրերի ներկայությամբ կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:
ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղում ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսկները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, այլև իրազեկված կլինեն մշտապես թարմացվող նոր պրոդուկտների պայմաններին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց ՙԼՈՌԻ՚ մասնաճյուղում հաճախորդների և գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ և փորձառու աշխատակիցները պատրաստ են պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի:
Մոտ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ անհատապես կարևորելով յուրաքանչյուրին:
Նշենք, որ որակի, մատչելիության և հուսալիության սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների և գործընկերների վստահությանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ավելի քան 60 մասնաճյուղերի ցանցը համալրող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում Բանկի մասնաճյուղերի նոր կոնցեպտին համապատասխան: Այստեղ համատեղվում են նորագույն տեխնոլոգիաները և նորաոճ դիզայնը՝ հաճախորդների հետ աշխատանքում պահպանելով Բանկի բարձր վարկանիշը և նորարարական մոտեցումները:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
16:11 01-09-2015
Տարոն Մարգարյանը հանդիսավոր կերպով բացեց Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը