7669 դիտում
19:42 29-12-2017
Ազգային սննդի ցանցը Ամանորի նախաշեմին բացեց իր 15-րդ մասնաճյուղը Հայաստանում՝ Շենգավիթ վարչական շրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կարաս ազգային սննդի ցանցը Ամանորի նախաշեմին բացեց իր 15-րդ մասնաճյուղը ՀՀ-ում՝ Շենգավիթ վարչական շրջանում:
Դեկտեմբերի 23-ին, Շենգավիթ համայնքում բացվեց արդեն թվով 2-րդ Կարասը՝ սրճարան-ռեստորան ֆորմատով։ Այն գտնվում է Գարեգին Նժդեհ 34 հասցեում` Կինո Հայրենիքի հարևանությամբ։ Ունի 2 ընդարձակ և հարմարավետ հարկեր՝ ժամանակակից ներքին հարդարանքով, ինչպես նաև առանձնասենյակներ, որոնք նախատեսված են 8-10 անձանց համար։
«Նոր, 15-րդ մասնաճյուղի բացումը տոների նախաշեմին մեկ տարվա մեծ և շատ կարևոր աշխատանքների ամփոփումն է։ Կարաս ազգային սննդի ցանցի համար ավարտվող տարին շատ նշանակալից է, քանի որ այս տարի Երևանում վերաբացվեց Խանջյանի մասնաճյուղը՝ նոր ֆորմատով, բացեցինք նոր բիստրո Ավանում», - նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր-տնօրեն Աշոտ Հարությունյանը: «Շենգավիթում 2-րդ մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա ավելի արագ առաքումներ իրականացնել քաղաքի այս հատվածում», - հավելեց նա։
Ինչպես ցանցի բոլոր մասնաճյուղերում, նորաբաց Գ․ Նժդեհի 34-ի Կարասում նույնպես հասանելի են ստանդարտ ծառայությունները. համեղ և արագ առաքում, սեղանի ամրագրման հնարավորություն և բանկային քարտերով վճարում, հաճախորդների համար թեժ գիծ և այլն: Ռեստորանը բաց է ամեն օր՝ժամը 10:00- 01:00:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4633 դիտում
13:27 05-07-2017
Ազգային սննդի ցանցը կոչ է անում աջակցել ազգային արտադրողներին
11565 դիտում
19:42 14-11-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Լոռու մարզում հանդիսավոր բացեց երրորդ մասնաճյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1537 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ