2390 դիտում
23:45 13-11-2019
ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանության վերաբերյալ հարցին, ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, ուղղակի մեծ ցավ է: Մենք շարունակելու ենք ընդգծված տանել այն քաղաքականությանը, որը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությանը այդ տարածաշրջանում ու Սիրիայում ընդհանրապես: Մենք շատ սերտ աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, տարբեր երկրների ու բնականաբար՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հաշվարկենք այն քայլերը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող ենք կատարել և օգտակար լինել: Մենք շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում և պատրաստվում ենք նոր քայլեր ձեռնարկել այդ բնակավայրեր մարդասիրական նոր օգնություններ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
22:26 07-12-2024
Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ
15035 դիտում
21:41 05-07-2018
Վարչապետն իրավապահներին հանձնարարել է ուշադրությամբ հետևել «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»