15038 դիտում
21:41 05-07-2018
Վարչապետն իրավապահներին հանձնարարել է ուշադրությամբ հետևել «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս հարցին անդրադարձավ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։ «Բազմիցս հարց է բարձրացվել է, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից։ Դա անհեթեթ մոտեցման արդյունք է։ Երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-հարավ» ճանապահի հետ կապված, քանի որ լուրջ խնդիրներ կան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա բնորոշմամբ՝ այն հատվածները, որոնք արդեն կառուցվել են, բազմաթիվ թերություններ ունեն։
Փաշինյանը նշեց, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։ Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերը կդարձնեն քննարկման առարկա։ Կուսումնասիրեն նաև կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցման հետագա ընթացքին վերաբերող հարցերը։ «Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։ Հույս ունեմ, նկատել եք՝ Հայաստանում ամենաթողության դարն ավարտվել է; Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ»,-եզրափակեց պաշտոնյան։
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
13:51 28-09-2024
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքների ընթացքին
1121 դիտում
19:08 20-04-2020
ՄՕԿ-ն ու Տոկիոն ուշադրությամբ հետևում են համաճարակի ընթացքին
2390 դիտում
23:45 13-11-2019
ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»