211652_close_icon
views-count4432 դիտում article-date 19:18 13-11-2019

Փետրվարին Սևանում չեն լողում. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերապահումով է մոտենում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, նա կարևորում է նախ շարք հանգամանքներ հաշվի առնելը: «[url=https://armenpress.am/arm/news/995086.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը հիշեցրեց վերջերս Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պատկերացնում է Թուրքիայի հետ որոշակի գործընթացի մեկնարկ: Վարչապետը հարցին պատասխանեց այլաբանորեն. «Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»: Նա համաձայնեց Լավրովի մտքի հետ, որ դա, այնուամենայնիվ, պետք է ճիշտ համատեքստում լինի: «Սևանում լողալը լավ բան է, սակայն երբ մեկն առաջարկում է, պետք չէ միանգամից գնալ, պետք է նայել, թե դրսում ինչ աստիճան է, նայել օրացույցին, ըստ այդմ կողմնորոշվել»,-եզրափակեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր